ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի՝ «Մենք ենք Արցախը» խորագրով իրազեկման ակցիայի ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 21-ին, երթ-ակցիա են իրականացրել Երևանի կենտրոնում՝ ի աջակցություն Արցախի, որին մասնակցել է նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Ես այստեղ եմ, որպես ՀՀ հասարակ քաղաքացի։ Ես վստահ եմ, որ Արցախը և Արցախի ժողովուրդը երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում»,- ասել է Դավթյանը։
Ակցիայի ավարտին մասնակիցները տեղեկացրել են շարժման հետագա անելիքների մասին։ Նրանց խոսքով՝ հուլիսի 24-ի առավոտյան ակցիա է սկսվելու, որը կուղեկցվի ճանապարհների փակմամբ։ Նախատեսվում է նաև հուլիսի 24-ի երեկոյան հանրահավաք անցկացնել Մյասնիկյանի հուշարձանի մոտ, որի ընթացքում կամփոփվեն օրվա արդյունքներն ու կքննարկվեն հետագա անելիքները։
Հուլիսի 18-ին «Մենք ենք Արցախը» խորագրով իրազեկման ակցիայի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Երևանում՝ Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների առջև, որին մասնակցել է ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
«Մենք Ֆրանսիայից պահանջում ենք առնվազն երկու հարց բարձրացնել։ Առաջին՝ բացել Բերձորի միջանցքը, որը զավթել և օկուպացրել է Ադրբեջանը, երկրորդ՝ պետք է հիշել, որ Արցախում մարդիկ են ապրում։ Այսինքն՝ ակնկալում ենք, որ Ֆրանսիան ոչ թե հորդորներով, այլ գործողություններով կբացի այդ ճանապարհը, Արցախ կտանի անհրաժեշտ ապրանքներ։ Հերիք է կողքից նայեք, թե ինչպես է Ադրբեջանի խուժան հավաքականը փորձում ավարտել իր սև գործը՝ ցեղասպանությունը հայերի հանդեպ»,- ասել է Ալավերդյանը։
Հուլիսի 20-ին, բողոքի ակցիա է իրականացվել Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ-ում ԵՄ գրասենյակի առջև՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։ Ցուցարարները «Ամո՛թ ՄԱԿ»-ին կոչեր են հնչեցրել։
Հուլիսի 17-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են իրազեկման ակցիաները։ Արցախի պետնախարարը հայտարարել է, որ իրազեկման ակցիաներն իրականացվում են և կշարունակվեն իրականացվել այնքան ժամանակ, քանի դեռ բոլորին հասու չի դառել Արցախում և դրա շուրջն ստեղծված իրավիճակը և քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող բացահայտ հանցավոր քայլերը դադարեցնելու ուղղությամբ։
Հուլիսի 17-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։
Արցախում հուլիսի 14-ից համաժողովրդական շարժում է ձևավորվել։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 15-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...