Ադրբեջանի զինված ուժերը մարտավարական զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Հուլիսի 22-ին ավարտված վարժանքներին մասնակցել են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ռազմածովային, ցամաքային, ռազմաօդային ուժերը և առափնյա պահպանությունը։
Նախարարությունից հայտնում են, որ զորավարժությունների վերջին փուլում իրականացվել է ուղիղ կրակահերթ՝ Կասպից ծովում Ադրբեջանի տարածքային ջրերում նավերի, ինչպես նաև կեղծ հակառակորդի օդային և առափնյա թիրախների ոչնչացման ուղղությամբ։
Նշվում է, որ զորավարժություններին ներգրավվել են 1500 անձնակազմ, ռազմածովային ռազմանավեր, օժանդակ նավեր, Պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության պարեկային նավեր, ուղղաթիռներ, ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքեր և ցամաքային զորքերի զրահամեքենաներ։
ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ
ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Ըստ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության...