Հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից 12: 50 ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանական զինուժն ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ, հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։
Տեղեկացնում են, որ Ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է հրաձգային զենք ու 60 մմ ականանետ, հայկական կողմից կորուստներ չկան։
ԱՀ ՊՆ-ն հայտնել է, որ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։