Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գազով աշխատող կենցաղային սարքերը կարող են սենյակում բարձրացնել բենզոլի մակարդակը, որը քաղցկեղածին նյութ է ու կարող է օնկոլոգիական հիվանդություններ առաջացնել։
Հետազոտությունը հրապարակվել է «Environmental Science & Technology» ամսագրում՝ Սթենֆորդի համալսարանի գիտնականների կողմից: Նրանք նշել են, որ գազի վառարանից արտազատվող նյութը կարող է վտանգավոր լինել անգամ ծխախոտի ծխից։
Հետազոտության համաձայն՝ գազօջախների բոցում առաջացած բենզոլի կոնցենտրացիան սենյակում կարող է ավելի բարձր լինել, քան երկրորդային ծխի ընթացքում եկող վնասակար նյութերի միջին կոնցենտրացիան:
«Բենզոլը ձևավորվում է բոցերի և բարձր ջերմաստիճանի միջավայրերում, ինչպիսիք են նավթահանքերում և նավթավերամշակման գործարաններում հայտնաբերված բռնկումները: Այժմ մենք գիտենք, որ բենզոլը առաջանում է նաև տներում՝ գազօջախների աշխատանքի ժամանակ»,-նշված է հոդվածում։
Հետազոտողները բենզոլի մակարդակը չափել են ԱՄՆԿալիֆոռնիայի և Կոլորադոյի նահանգների 87 տներում, որոնք տեղադրված են գազօջախներ: Պարզվել է, որ դեպքերի 29% -ում նյութի կոնցենտրացիան թույլատրելի նորմայից բարձր է եղել։ Հոդվածում նշվում է, որ, ըստ բժիշկների, բենզոլի բարձր կոնցենտրացիաները ասթմա են առաջացնում, ինչպես նաև մեծացնում են քաղցկեղի տարբեր տեսակների ռիսկը: Գիտնականները խորհուրդ են տալիս գազօջախները փոխարինել էլեկտրական կամ ինդուկցիոն վառարաններով։