ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է վատթարացող հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև շարունակական համագործակցության օրակարգային հարցերի վերաբերյալ։
Խաչատուրյանի աշխատանքային այցը Իտալիա մեկնարկել է հուլիսի 23-ին։ Նախագահն այցելել է Սուրբ Ղազար կղզի և մասնակցել Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի և Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի (ECAM Council) միջոցառմանը։
Խաչատուրյանը կհանդիպի նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և կառավարության այլ պաշտոնյաների հետ, հայտնել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։