ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանում ԵՄ առաքելության կազմում Կանադայի ընդգրկումն անվանել է հաստատում, որ ԵՄ-ն ծառայում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերին։ ԵՄ առաքելության աշխատանքը, նրա կարծիքով, «ստորադասված է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման խնդրին»։ «Չի խոսվում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում որևէ ներդրման մասին»,- ընդգծել է Զախարովան։
Զախարովայի խոսքով, տարածաշրջանում եվրոպացի ներկայացուցիչների ներկայությունը համադարման չդարձավ հայ-ադրբեջանական սահմանին բախումների համար։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ապակայունացնող ռիսկեր է տեսել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և Թուրքիայի շահագրգռվածության մեջ։ ՆԱՏՕ-ի դաշինքի ներգրավումը տարածաշրջանի գործերին երկար ժամանակով կհետաձգի իրավիճակի կարգավորումը, պարզաբանել է Զախարովան։
Ավելի վաղ Կանադայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի միանալու մասին, որը մեկնարկել էր փետրվարի 20-ին Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակներում։ Առաքելությունը նախատեսված է երկու տարվա համար և ներառում է 100 մարդ, որոնցից 50-ն անզեն դիտորդներ են։