ՀՀ ՊՆ-ն հայտնել է ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի մահվան մասին։
«Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: