ՆԳՆ ոստիկանության հանրային կապերի և լրատվության վարչությունից Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել են ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությանը, ըստ որի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար «Զարեհ Սինանյանի աշխատասենյակում զենք զինամթերք են փնտրում»։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները շներով Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող «Կառավարական տուն 2» շենք մտնում։
«Ոստիկանական շների ներգրավմամբ համապատասխան գործողություններ են իրականացվել, արտառոց որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Հրապարակման ենթակա տեղեկատվության դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,- Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ ոստիկանության հանրային կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ճշտող հարցին՝ ի՞նչ շրջանակներում են գործողություններ իրականացվել, որևէ ահազանգի հետքերո՞վ, թե՞ խուզարկություն է եղել, ոստիկանությունից մանրամասներ չհայտնեցին։