Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արեն Խառատյանը պարտության է մատնել թուրք մրցակցին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«52 կգ քաշային Արեն Խառատյանը 5։0 հաշվով պարտության է մատնել թուրք Թեֆիկ Ակասին ու դուրս եկել կիսաեզրափակիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ հայ բռնցքամարտիկներն այս պահի դրությամբ նվաճել են 8 մեդալ։
Նշվում է, որ պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն, 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը մեծ առավելությամբ հաղթել է չեխ մրցակցին և ապահովել Հայաստանի 4-րդ մեդալը: Խորվաթ Լուկաս Միռկովիչի նկատմամբ նոկաուտով հաղթանակ է գրանցել 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը՝ ապահովելով Հայաստանի 5-րդ մեդալը։ 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը մեծ առավելությամբ հաղթել է խորվաթ Ասլան Կռասնիքին և ապահովել Հայասատանի 7-րդ մեդալը: Հայաաստանի 8-րդ մեդալն ապահովել է Անդրանիկ Մարտիրոսյանը՝ հաղթելով Մատե Ջուկիչին։
Հուլիսի 25-ին բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Առնո Դարչինյանը հաղթել էր թուրք մրցակցին։
Հուլիսի 25-ին հայտնել էինք Եվրոպայի առաջանությունում մեր մարզիկների ֆանտաստիկ հաղթանակների մասին։ Հուլիսի 23-ին Ռումինիայի Եվրոպայի պատանիների առաջնությունում Ալիկ Կճոյանը 5։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի բռնցքամարտիկ Ասլանլի Կանանին։ Հուլիսի 23-ին հայտնել էինք նաև, որ առաջնությունում Հայաստանը ներկայացնող հայ մարզիկներ Արեն Խառատյանը, Տիգրան Հովսեփյանը և Ռուստամ Նամոյանը հաղթել էին մրցակիցներին։