Փրկարար ծառայությունները մարել են Նուբարաշենի աղբավայրում երեք օր այրվող հրդեհը, հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դրա համար նրանք օգտագործել են 478 տոննա ջուր և 13 բեռնատար հող։
Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում Երևանի ՆԳՆ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը, որը շարունակում է հովացման աշխատանքները։
Նուբարաշենի աղբանոցում հրդեհ էր բռնկվել է հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին, մեկուսացվել է հուլիսի 26-ին՝ ժամը 18:00-ին։ Կուտակված աղբն այրվել է մոտ 5000 քմ տարածքի վրա։
Հունիսին նույնպես հրդեհ էր բռնկվել աղբավայրում, որը մեկ օրում մարվել էր։