2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Լաչինի միջանցքը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
2023-ի հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով նաև մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Արցախի իշախնությունների գնահատմամբ իրավիճակն աղետալի է, օր-օրի խորանում է հումանիտար ճգնաժամը՝ հանգեցնելով նույնիսկ մարդկային կորուստների։
ArmeniaToday-ը փորձեց հասկանալ, թե ինչպե՞ս են գնահատում ՀՀ քաղաքացիները Հայաստանի իշխանությունների քայլերը՝ կապված Արցախի շրջափակման հետ և, ըստ նրանց, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն իշխանությունները ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Հարցվածներից ոմանք ՀՀ-ի կողմից ձեռնարկված գործողությունները համարում են անբավարար և ստեղծված իրավիճակում մեղադրում են երկրի իշխանություններին։
«Բացասական եմ գնահատում, քանի որ իրավիճակը օրեցօր վատանում է, և իշխանությունների կողմից դրական տեղաշարժեր չեմ նկատում։ Հասկանալի է, որ պետք է ինչ-որ բան անել, բայց ձեռնարկված քայլերը բավարար չեն խնդիրը ամբողջությամբ լուծելու համար»,- պարզաբանեց քաղաքացիներից մեկը։
Երկուս քաղաքացի իրավիճակը կապել են համաշխարհային քաղաքականության հետ և նշել, որ ՀՀ իշխանություններից ոչինչ կախված չէ, հետևաբար ոչինչ սպասել պետք չէ։
«Սա գաղափարային մեծ հարց է, որը կարող է լուծվել ժողովուրդի, իշխանությունների և արտաքին աշխարհի համախմբմամբ»,- նշեց քաղաքացին։
Հարցվածներից ոմանք նշել են, որ իրենք չեն հետաքրքրվում քաղաքականությամբ կամ չեն վստահում պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին՝ նախընտրելով սպասել իրավիճակի հանգուցալուծմանը։
Հարցվածներից և ոչ մեկը ՀՀ իշխանությունների՝ Արցախի ապաշրջափակմանն ուղղված քայլերը, բավարար չի անվանել։
Մանրամասները՝ տեսանյութում։