Երևանում Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու նպատակով Կառավարության կողմից 23 միլիոն դոլար հատկացնելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը, Armenia Today-ին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
«Համերգի կազմակերպչական աչխատանքների, ֆինանսավորման և այլ հարցերի հետ կապված լինելու է Կառավարության որոշում, որը առաջիկայում կներկայացնենք հանրությանը»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին համերգ կունենա Երևանի Հրազդան մարզադաշտում։ Այդ մասին Instagram-ի իր էջում տեղեկացրել էր ռեփերը խոստանալով «լեգենդար» ելույթ․ «Սեպտեմբերի 23-ին ես կգամ ձեր հիասքանչ Երևան՝ հատուկ շոուի»,- գրել է նա։