Արցախի քաղաքացիները ակցիա են իրականցնում Ստեփանակարետի ԿԽՄԿ գրասենյակի դիմաց՝ այսօր առևանգված Վագիֆ Խաչատրյանի ազատության պահանջով։ Ակցիայի տեսանյութը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Մարութ Վանյանը։
Ակցիային մասնակցում է նաև Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել արցախցի 68-ամյա մի բնակչի, որը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Տղամարդուն ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Դատախազությանը, տեղեկացրեցին Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է դստեր ներկայությամբ։
ՀՀ ԱԳՆ խոսնակը Վագիֆ Խաչատրյանի առևանգումը որակել է որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում։