Հայազգի դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է իր հասցեին հնչող քննադատությունները, որոնց արժանացել է Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո։
Նադեժդա Ստրելեցին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք նա Հայաստանը որպես Ռուսաստանին հնարավոր այլընտրանք է ընտրել, Գալուստյանն ընդգծել է, որ, «հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապերը, Հայաստանը որպես Ռուսաստանից հեռանալու ճանապարհ ընտրելը շատ տարօրինակ կլիներ»։
«Իմ երակներում հայկական արյուն է հոսում, ես ինձ հայ եմ զգում։ Ի՞նչն ինձ խանգարում է լինել Հայաստանի քաղաքացի, առավել ևս, եթե օրենսդրությամբ դա արգելված չէ»,-հայտարարել է Գալուստյանը:
Երկրորդ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ բացասական արձագանքները նա «շատ տարօրինակ» է անվանել։
Գալուստյանը հավելել է, որ թեև իր հայրենիքը համարում է Ռուսաստանը, մտածում է ռուսերեն, ինքը «էթնիկ և պատմական առումներով լիովին իրավունք ունի Հայաստանի քաղաքացու անձնագիր ունենալ»:
Գալուստյանը նշել է, որ շատ հայեր ցանկանում են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Նա հիշեցրել է շանսոնյե Շառլ Անզնավուրի օրինակի մասին։
«Շառլ Անզնավուրը, լինելով Ֆրանսիայի քաղաքացի, ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Արդյոք նա ցանկանում էր հեռանալ Ֆրանսիայից։ Կասկածում եմ»,-եզրափակել է շոումենը։