Կան երկրներ, որտեղ ընդունված չէ, ինչպես ասում են, տեղը տեղին նախաճաշել։ Այդ երկրներում, սակայն, նախաճաշն ինքնին կարևոր ավանդույթ է, գրում է Thevoicemag.ru-ն։
Այդ երկրներից է Ֆրանսիան։ Ֆրանսիայում նախաճաշին սովորաբար ուտում են կրուասաններ, բագետներ, խմում սուրճ։
Մյուս երկիրն Իտալիան է, որտեղ նախաճաշը նույնպես սովորաբար ավելի քան համեստ է: Այստեղ ևս կրուասանները շատ են գնահատվում: Իտալացիները հաճախ էսպրեսսո և կապուչինո են խմում հենց այս խմորեղենով։
Ֆիլիպիններ նախաճաշը սովորաբար ներառում է միայն մրգեր՝ մանգո, արքայախնձոր և բանան: Երբեմն նրանք կարող են մատուցել հատուկ ազգային ուտեստ՝ պատրաստված բրնձից, ձվից և մարինացված տավարի մսից, որը սովորաբար պատրաստվում է սոյայի սոուսով և սխտորով: Դա կալորիական է թվում, բայց իրականում այս ուտեստը շատ թեթև է, և դրանում պարունակվող սպիտակուցներն ածխաջրերի համեմատ այնքան էլ շատ չեն ։