Ութ ամիս արգելափակումից հետո Twitter-ը վերականգնել է ռեփեր Քանյե Ուեսթի էջը, գրում է The Wall Street Journal թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ հարթակի ներկայացուցիչները նախապես ռեփերից խոստում են վերցրել, որ նա սոցցանցը չի օգտագործի հակասեմական և այլ վիրավորական արտահայտություններ տարածելու համար:
Այս պահին արտիստի էջը գործում է, սակայն մի շարք սահմանափակումներ են դրված։ Օրինակ՝ նրա հրապարակումներին կից գովազդ չի հայտնվի։
Հիշեցնենք, որ ռեփերի հաշիվը բազմիցս արգելափակվել է ընկերության կանոնները խախտելու համար։ Մասնավորապես՝ Քանյեի կողմից հրեաների հասցեին վիրավորական արտահայտությունների, բռնության հրահրում պարունակող գրառումների համար։