2020-ի պատերազմին նախորդող ժամանակաշրջանում, երբ Նախիջևանում հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը զորավարժություններ էին տեղի ունենում, F16-երի վերաբազավորումը դեպի Գանջա թե՛ ՀՀ ԶՈւ ԳՇ-ին, թե՛ ինձ հուշեց, որ F16-երի տեղակայումը վարժանքի նպատակով չէ։ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեիցն, սա մշական ներկայություն կամ լուրջ ռազմական գործողությունների սկսման ազդակ էր։ Այդ ժամանակվանից սկսած իմ ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև 3 հանդիպում է եղել։ Այդ ընթացքում Ռուսաստանը մեզ խնդրել էր չսադրել և սառնասրտություն ցուցաբերել, որը մեր կողմից հնարավորինս իրականացվել է։ F16-երի խոցումը ՊԲ-ի, ՀՕՊ միջոցների կողմից հնարավոր էր, բայց չարվեց, քանի որ իրենց կողմից որոշված էր չսադրել իրավիճակը։ Թուրքիայի F16-երի կիրառելիությունը չեզոքացնելու նպատաով երկու խումբ հանդիպում նախաձեռնեցի, մեկը մեր դաշնակիցների՝ ՀԱԿՊ-ի անդամների, երկրորդը՝ ՆԱՏՕ անդամ երկրների հետ։ Բոլորին տրվել են Թուրքիայի F16-երի օդային դիագրամաները»,-հավելեց Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։