Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պաշտպանության փոխնախարար է նշանակվել, տեղեկանում ենք կառավարության կայքից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 3-ի որոշմամբ՝ Հրաչյա Սարգսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Հրաչյա Սարգսյանը պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել։
Երևանի քաղաքապետ Հրաչյան Սարգսյանը մարտի 17-ին հրաժարական էր ներկայացրել։ Նա հայտնել էր, որ շարունակելու է մնալ քաղաքական թիմի հետ։
Սարգսյանը Երևանի քաղաքապետ էր դարձել Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո։ Նա հայտարարել էր, որ չի պատրաստվում դառնալ ՔՊ կուսակցության անդամ։
Ապրիլի 4-ին նա վարչապետի խորհրդական էր նշանակվել։