Լեռնային Ղարաբաղում աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում ACT Alliance միջեկեղեցական կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ, ինչը հումանիտար ճգնաժամ է առաջացրել: Այս մասին գրված է կազմակերպության պաշտոնական էջում։
Դաշինքը ընդգծում է Արցախի ժողովրդի ծանր վիճակը։
«Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 էթնիկ հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, տառապում է սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ պակասից: Բացի այդ, այս ճգնաժամը ազդում է բժշկական օգնությունից և այլ ծառայություններից օգտվելու նրանց հնարավորության վրա», – գրված է կազմակերպության էջում։
Դաշինքը հիշեցրել է նաև, որ փետրվարի 25-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է երկկողմանի կարգով ապահովել բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։