2022-ի ապրիլին ժամկետային զինծառայող Արմանը 4 ամիս էր, ինչ ծառայում էր Զինված ուժերում։ Անսահման հայրենասիրությամբ աչքի ընկնող Արմանը 2022-ի սեպտեմբերի պատերազմում իրեն վստահված առաջնագիծը պաշտպանեց կյանքի գնով։
«Զինուժը» 2022-ի ապրիլին Արմանի հետ զրուցելու առիթ էր ունեցել, այդ ժամանակ Արմանն ասել էր․ «Ներկայումս դիրքերում կանգնած տղաներ ունենք, որոնք ավելի ծանր ծառայություն են տեսնում, իրենց համար ավելի վտանգավոր է։ Մենք պատրաստվում ենք իրենց փոխարինել։ Կուզենամ ավելի լավ տիրապետել ծառայությանը, որ կարողանամ իրենց լիարժեք փոխարինել»։
2022-ին իրենց կռվով ու կյանքի գնով Արմանն ու զինակիցները կասեցրին հակառակորդի հարձակումն ու առաջխաղացումը։ Նրանց շնորհիվ հնարավոր է եղել պահել բնագիծը։ Իր անձնուրած պայքարով Արմանը 2022-ի սեպտեմբերի 14-ին հերթական համազարկն արձակելիս՝ հայրենիքի պաշտպանության զոհասեղանին դրեց սեփական կյանքը։
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում։