Օգոստոսի 12-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը:
Միջոցառման առաջին հատվածում կանցկացվի ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադարանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ:
Փառատոնի երկրորդ մասում կանցկացվի ազգային հագուստի ցուցադրություն: Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղ այցելուները կարող են մասնակցել տարբեր վարպետության դասերի: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայկական ավանդական երգի-պարի համույթներ: «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին: