ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով Հայաստանի իշխանությունների հետ ամենակարևոր տարաձայնությունը ԼՂ խնդրի հետ է կապված։ «Ունենք բավականին ակտիվ շփումներ, եթե ոչ ամեն օր, խոսում ենք, լինում են տարաձայնություններ և ամենակարևոր տարաձայնությունը ԼՂ խնդրի հետ է կապված»,– ասաց նա։
Հարությունյանը հորդորել է ՀՀ իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որը կարող է կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը։ Նա նշեց, որ 88 թվականի շարժումը ստեղծվել է ոչ թե մարդու, իշխանության, այլ ժողովրդի կողմից և այն մի մարդու մենաշնորհ չէ։
«Ուզում եմ հորդորել Հայաստնաի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հետ կապված լինել շատ զգույշ, ոչ մեկ իրավունք չունի կասկածի տակ դնելու և սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը։ Դա բացառիկ իրավունք է, որը չի տրվել իշխանությունների կողմից, այլ միջազգայնորեն ճանաչված է, և այդ իրավունքի համար պայքարելու պատրաստակամություն է հայտնել Արցախի ժողովուրդը, որին սատարում հայ ժողովուրդը։ Այսօր Արցախի ժողովուրդը կրում զրկանքներ՝ գիտակցելով, սա այն իրավունքի համար պայքարն է, որը սկսել ենք 88 թվականին և այդ առումով մենք պետք է գիտակցենք, որ կլինեն տարաձայնություններ, բայց համոզված եմ, որ ամեն ինչ հարթվելու է, ամեն ինչ կորած չէ»,– ասել է նա։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։