Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 6-ին՝ ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ, հայտնում է պաշտպանական գերատեսչությունը»,–ասված է հաղորդագրության մեջ: