ՀՀԿ փոխնախագահ, կալանավայրում գտնվող Արմեն Աշոտյանը հայտարարել է,որ ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին․
«Ես չեմ պատրաստվում որեւէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաեւ իմ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»,- հայտարարել է Աշոտյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ինքը լինելու է քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն։