Ռուս խաղաղապահները հրաժարվել են ուղեկցել խաղաղ ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ, ասել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման շարժման մասնակից Արթուր Օսիպյանը։
«Հրապարակել է նամակ ՌԴ ՊՆ հրամանատարությանը, գեներալ-գնդապետ Ա.Ի. Լենցովը և հրամանատարի տեղակալ, գնդապետ Ի.Սազոնովի պատասխան նամակը։ Խաղաղ ավտոերթը ուղեկցելուց և անվտանգությունն ապահովելուց հրաժարվելը նշանակում է, որ խաղաղապահները հրաժարվում են կատարել իրենց պարտավորությունները, խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և փաստորեն Ադրբեջանի ղեկավարության հետ միասին շրջափակել են Լեռնային Ղարաբաղը»,- գրել է նա։
Օսիպյանի համոզմամբ՝ միջազգային խաղաղապահների ներգրավման խնդիրն էլ ավելի արդիական ու անհրաժեշտ է դառնում։