Նիգերի զինված ուժերը զորքեր են տեղափոխում երկրի մայրաքաղաք Նիամեյ քաղաք՝ հնարավոր ռազմական միջամտությանը նախապատրաստվելու համար, հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
Նախօրեին Al-Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր, որ Նիգերում ապստամբները հայտարարել են օտարերկրյա պետության կողմից իր տարածք «ներխուժում» նախապատրաստելու մասին: Ընդ որում, չի հստակեցվել, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը։
Նշվում է, որ ինտերվենցիայի պլանը նախատեսում է 25 հազար հոգանոց զորախմբի մասնակցություն։