Սպասում ենք մինչև 18։00-ն, եթե Արցախի ճանապարհը չբացվի, սնունդը չմտնի Արցախ, մենք այդ ճանապարհը կբացենք, կառավարության շենքի դիմաց հայտարարել է «Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը, որն ազատամարտիկների հետ այսօր կառավարության շենքի դիմաց ակցիա է իրականացրել։
Ակցիայի մեկնարկից քիչ անց նրանց փոխանցեցին, որ կառավարությունից ցանկանում են հանդիպել իրենց հետ։ Սարգիս Պողոսյանը և ևս 3 ազատամարտիկ բարձրացան կառավարության շենք, որից հետո էլ հայտարարեցին կառավարությանը մինչև ժամը 18։00-ն ժամանակ տալու մասին։
«Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարության ներսում իրենք վերոշյալ պահանջն են ներկայացրել։ Նա նշեց, որ իրենց պահանջը կառավարությունում լսել է մի անձ, որը ոչնչով չէր կարող օգտակար լինել, բայց կարող է իրենց պահանջը հասցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։