Նման պայմաններում Արցախի կողմից Ադրբեջանի հետ բանակցությունների գնալը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ընդունում և իրականացում, միջազգային հանրությանն ուղղված ուղերձում հայտարարել է Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Առանց միջնորդների և երաշխիքների Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների վերաբերյալ Արցախի մասնակցությունը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը։ Արցախի մասնակցությունը նման բանակցություններին կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ընդունում և իրականացում։ Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգն իրականում Ադրեբջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է»,- ասել է Հարությունյանը։
Իր ուղերձում Արցախի նախագահը կոչ է արել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներին փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ, Եվրոպայի խորհրդին ապահովել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարումը, ԵՄ-ին՝ ուժեղացնել ճնշումը Բաքվի վրա, այդ թվում՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Արցախի ապաշրջափակման համար։
Հարությունյանը կոչով դիմել է նաև ՀՀ իշխանություններին՝ պահանջելով կասկածի տակ չդնել Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը։
Մանրամասները՝ տեսանյութում։