1257 քաղաքացի հանցագործության հաղորդում է հանձնել Գլխավոր դատախազին` Իլյա Պրուսիկինին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, հայտնում է «Սրբազան Հայաստան» ֆեյսբուքյան էջը։
Իլյա Պրուսիկինը «Little Big» խմբի հիմնադիրն է, ով մի քանի ամիս առաջ՝ Սուրբ Ծննդյան օրը, քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն։