Բելառուսի Սոլիգորսկ քաղաքում ավարտված ԱՊՀ երկրորդ խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում մեր մարզիկները նվաճեցին 3 բրոնզե մեդալ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Նշվում է, որ 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը շանս չի տվել տաջիկ մրցակցին՝ հաղթելով 11:0 հաշվով։ Նա խաղերի բրոնզե մեդալակիր է։ Նա նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երրորդ մեդալը։ 86 կգ քաշային Ազատ Կարապետյանը համառ գոտեմարտում 7:5 հաշվով հաղթել է ղրղզ մրցակցին և նվաճել բրոնզե մեդալ։
Բրոնզե մեդալակիրներ է դարձել նաև 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը։ 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը տուշեով գեղեցիկ հաղթանակ է տարել Վիետնամի ներկայացուցչի նկատմամբ և դարձել խաղերի բրոնզե մեդալակիր։
Ընդհանուր առմամբ, ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանի հավաքականը (բոլոր 14 մարզաձևերում) այս պահին նվաճել է 6 մեդալ։
Օգոստոսի 3-ին հայտնել էինք, որ Բելառուսում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ՝ ավելի քան 140 պատանի և երիտասարդ մարզիկ։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը չափեցին ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին: