Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, նրա ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադը», հայտնել է championat.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Զախարյանը իսպանական ակումբի տրանսֆերային նպատակների ցանկում է, կողմերը պահպանում են կապը:
Նշվում է, որ «Դինամոն» Զախարյանի համար 15 մլն եվրո է խնդրում:
20-ամյա Զախարյանի՝ «Դինամոյի» հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին: