Էկվադորում նախընտրական հանրահավաքի ժամանակ սպանվել է քաղաքական գործիչ և Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն, հայտնում է Euronews-ը։
Նշվում է, որ սպանված թեկնածուն խոստացել էր արմատախիլ անել կոռուպցիան և նրան բազմիցս սպառնացել են հաշվեհարդարով։
Վիլյավիսենսիոյի սպանությունից հետո Էկվադորում արտակարգ դրություն Է հայտարարվել։ Քաղաքական գործչին գնդակահարել են, երբ նա հեռանալիս է եղել Կիտոյում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքից։ Նշվում է, որ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ կասկածյալը սպանվել է, վիրավորվել է 9 մարդ։