Հետազոտություն է կատարվել, որի հեղինակները պարզել են, որ շաքար պարունակող ըմպելիքների հաճախակի օգտագործման, լյարդի հիվանդությունների և քաղցկեղի միջև զգալի կապ կա, գրում է doctorpiter.ru-ն։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open պարբերականում։
Գիտնականների թիմը 98 786 կանանց տվյալ է վերլուծել։ Նրանցից յուրաքանչյուրին խնդրել են պատմել իրենց խմելու սովորությունների մասին։ Կանայք պետք է տեղեկացնեին, թե որքան զովացուցիչ, շաքար պարունակող այլ ըմպելիք ու մրգահյութ են խմում։ Մասնակիցների մոտ 6,8%-ը հայտնել է, որ օրական օգտագործում է մեկ կամ մի քանի բաժակ շաքար պարունակող քաղցր ըմպելիք:
Գիտնականները նշել են, որ շուրջ 20 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, լյարդի քաղցկեղի 207 նոր դեպք ախտորոշվել: Բացի այդ, վերլուծությունը հայտնաբերել է լյարդի քրոնիկ հիվանդության 148 մահ։