Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Օգոստոի 9-ին Արցախի ոստիկանությունը հայտնել էր, որ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...