Նշվում է, որ ԿԸՀ են այցելել «Հայաստանի եվրոպական կուսակցության» (նախագահ՝ Տիգրան Խզմալյան) և «Ժողովրդավարական համախմբում» (նախագահ՝ Սուրեն Պետրոսյան) կուսակցության ներկայացուցիչները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին, իսկ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: