Փրկարարները Վրացական բարձրլեռնային Ռաչա շրջանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով ևս մեկ զոհի մարմին են հայտնաբերել` այսպիսով աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 22-ի, հայտնել է Грузия-online պորտալը՝ հղում տալով արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլիին:
Շովիում մասշտաբային սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, Armenia Today-in ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան: