Ադրբեջանի ԱԳՆ-ն համաձայնություն է ձեռք բերել Աղդամից Ստեփանակերտ տանող ճանապարհ բացել, որից կարող են օգտվել Կարմիր Խաչի ներկայացուցիչները, իսկ 24 ժամ հետո «ուժեղացնել Լաչինի ճանապարհի անցումը ԿԽՄԿ-ով», ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ռուսաստանի նման առաջարկի վերաբերյալ «Коммерсант» թերթի հոդվածը։
Գործակալությունը հավելել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները իբր լուծել են «բոլոր նյութատեխնիկական հարցերը», թե ինչ նյութատեխնիկական խնդիրների մասին է խոսքը, չի նշվում։
Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ղարաբաղյան կողմին այդ պայմանավորվածությունները խաթարելու մեջ, այդ թվում՝ ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը խափանելու մեջ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է բացել Աղդամի ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղում պարենային ճգնաժամը լուծելու համար․ նրա մտահղացմամբ՝ այս ճանապարհի բացումից ուղիղ մեկ օր անց Լաչինի միջանցքով պետք է վերականգնվեր երթևեկությունը, գրել է «Коммерсант»-ը՝ հղում անելով ռուսական պետական գերատեսչություններում իր աղբյուրին