Պորտուգալիայի հավաքականի, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական սկանդալի մեջ է հայտնվել, նրան կալանք է սպառնում, գրում է News.italy24.press-ը։
Արաբական Չեմպիոնների ակումբային գավաթի կիսաեզրափակչում խփած գոլից հետո Ռոնալդուն խաչակնքվել է, ինչը հասարակական աղմուկ է բարձրացրել։
Խնդիրն այն է, որ Սաուդյան Արաբիայում արգելված է ցանկացած քրիստոնեական ժեստերի և խորհրդանիշների հրապարակային ցուցադրումը: Նրանք, ովքեր չեն պահպանում օրենքները, մեղադրվում են կրոնական դավանափոխության և ուրիշներին իրենց հավատքը քարոզելու մեջ։
Նշվում է, որ Ռոնալդուին խաչակնքվելու համար կարող են տուգանել, կալանավորել կամ արտաքսել։ Աղբյուրը հիշեցնում է, որ «Ալ Նասրի» կոլումբիացի խաղաղացող Խուան Պաբլո Պինոյին ավելի վաղ ձերբակալել էին, քանի որ վերնաշապիկի տակից երևացել էր Հիսուսի պատկերով դաջվածքը։