ՀՀ ՊՆ-ն հայտնել է Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության մասին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ի 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», – հայտնում են ՀՀ ՊՆ լատվական ծառայությունից։
Ավելի վաղ՝ օգոստոսի 13-ին ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ մեկ այլ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ հայկական ուժերը իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: