Խաղաղության պայմանագրի շուրջ սեպտեմբերին նոր հանդիպումներ են սպասվում, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այն գործողությունները, որոնք Ադրբեջանն անում է, խաթարում են խաղաղության ամբողջ գործընթացը»,-ասել է նա։
Նա նշել է, որ հայկական կողմը շարունակում է աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ։
Հուլիսի 6-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։
Հուլիսի 21-ին «France-Presse»-ին տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ հնարավոր է երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի բացակայության դեպքում։