Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքել է ինքն իրեն և հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իր դիտորդների պատասխանատվության գոտում գնդակոծության մասին։ Ով է կրակ բացել, առաքելությունը չի մանրամասնել։
«Մենք հաստատում ենք, որ ԵՄ առաքելության պարեկը ներկա է եղել կրակոցների միջադեպին մեր պատասխանատվության գոտում։ Առաքելության ոչ մի անդամ չի տուժել»,- ասվում է առաքելության X-ում տարածված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր ՀՀ ՊՆ-ի տեղեկությունը՝ հայտնելով, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության որևէ պարեկ կրակոցի թիրախում չի հայտնվել։
Այս պահի դրությամբ՝ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ չկա․ Էդվարդ Ասրյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանի կողմից հարձակման սպառնալիք չկա։ «Այդպիսի վտանգներ, սպառնալիքներ ներկա...