ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է»,- ասված է հայտարարությունում:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:
Նախորդիվ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: Ադրբեջանի ՊՆ-ն, ավելի ուշ, տեղեկացրել էր «դիվերսիոն փորձի ժամանակ» հայ զինվորականի ձերբակալման մասին։