Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ընդգծել են ՀՀ ՊՆ-ից։
Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։