ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հաստատվեց ԼՂ հումանիտար ճգնաժամը, Լաչինի միջանցքի փակ լինելը, կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ հրատապ քննարկմանը՝ Արցախի հարցով։
«Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ։ Երկրորդ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումը հաստատեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։ Երրորդ՝ ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել»,-շեշտել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվում է, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ղարաբաղցիները հայտնվում են Ադրբեջանի զինված ուժերի կրակահերթերի տակ, որպեսզի բերքահավաք իրականացնելու հնարավորություն չունենան։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 16-ին Հայաստանի խնդրանքով գումարված նիստում քննարկել է Արցախում առկա ճգնաժամը։
Մանրամասները՝ տեսանյութում։