Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ամրաշինական աշխատանքների մասին Բաքվի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե իբր 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈւ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է»,- ասված է հայտարարությունում:
Այսօր ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 23-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...