ՌԴ ՊՆ-ն հայտնել է Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
«Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 17-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք, ինչպես նաև օգոստոսի 16-ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը Մարտակերտի շրջանում՝ կիրառելով հրաձգային զենք։