Ադրբեջանական կողմից, անհայտ անձ կրակել Хէ Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել, տեղեկացնում է ԱԱԾ-ն։
«Оգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել: Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար», – ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության և/կամ ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր։
Հիշեցնենք, որ երեկ, Սյունիք կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից կիրականացվեն Երևան-Կապան կանոնավոր չվերթեր։