Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ նրանց պատմել է հանրապետությունում հումանիտար աղետի հաղթահարման միջոցառումների մասին, հայտնում է Արցախի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Թե ինչ միջոցների մասին է խոսքը, չի նշվում։
Հարությունյանը զինված ուժերի հետ քննարկել է նաև անվտանգության ապահովման և ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլերը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները: