Ադրբեջանում ձերբակալվել է ադրբեջանցիների կողմից առևանգված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։
Ոսկանյանը մեղադրվում է Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու, հրազենի գործադրմամբ ահաբեկչության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մաքսանենգության մեջ։
Օգոստոսի 16-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է մարտական դիրքը լքած և ուսումնամարզական հավաքին մասնակցած պահեստազորի զինծառայողի կորստի մասին։
Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Ոսկանյանին կալանավորելու մասին և Հայաստանին մեղադրել սահմանի արևելյան հատված ներթափանցման դիվերսիոն փորձ իրականացնելու մեջ։ Բաքվի հաղորդագրությունը Հայաստանի պաշտպանության նախարարության դիվերսիոն ներթափանցման փորձի մասին հերքվել է։
Օգոստոսի 17-ին Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։