Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1in.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ, 2023 թ. օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ Կինը՝ Ա․Ա․-ն, հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նվում է, որ վերջինիս նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անչափահասի նկատմամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ, առանձին դաժանությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով) 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով), 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը, այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, կամ կրթական կամ առողջապահական կազմակերպության այն աշխատակցի կողմից, որը պարտավոր էր հոգ տանել երեխայի մասին կամ վերահսկել նրա վարքագիծը կամ զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) հատկանիշներով։
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ անչափահաս աղջկան բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է, նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։